Մատչելիության հղումներ

Զելենսկի. Ի տարբերություն Մոլդովայի՝ Վրաստանը կորսված է Եվրոպայի համար


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության ֆորումում, Մոլդովայի խորհրդարանական արդյունքներից է խոսել և կրկին պնդել, թե ի տարբերություն Մոլդովայի՝ Վրաստանը «կորսված է Եվրոպայի համար»։

«Շնորհավորում ենք Մոլդովային, ընտրություններում հաղթեց Եվրոպայի գաղափարը՝ նորմալ և կայուն ազգային զարգացման գաղափարը։ Ռուսաստանի դիվերսիոն ազդեցությունն այլևս չի տարածվի Եվրոպայի վրա», - հայտարարել է Զելենսկին՝ շարունակելով․ - «Այսօր Վրաստանը մեծապես կորսված է Եվրոպայի համար։ Հնարավոր է՝ մի օր այն վերադառնա, բայց որպեսզի դա տեղի ունենա, Եվրոպան չպետք է աչք փակի այնտեղ և Բելառուսում տեղի ունեցողի վրա»։

Կիրակի օրը Մոլդովայում կայացած խորհրդարանական ընտրություններում, նախնական արդյունքների համաձայն, առաջատարն է նախագահ Մայա Սանդուի «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը:

Պաշտոնական Թբիլիսին առայժմ չի արձագանքել Ուկրաինայի առաջնորդի այս հայտարարություններին: Զելենսկին դրանք գրեթե նույնությամբ հնչեցրել էր նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, ինչին ի պատասխան՝ Վրաստանի իշխող ուժի առաջնորդներից՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նրան հորդորել էր կենտրոնանալ սեփական երկրի խնդիրների վրա, «ուկրաինացիներին պատմել, թե ինքն անձամբ ինչ է կորցրել և ինչ դժբախտություններ է բերել ժողովրդին ու պետությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG