Մատչելիության հղումներ

Զելենսկին դատապարտել է ռուսական բանակի «ցինիկ և հաշվարկված հարձակումը»


Պատերազմ Ուկրաինայում
Պատերազմ Ուկրաինայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է ռուսական բանակի՝ այս առավոտվա «ցինիկ և հաշվարկված հարձակումը», որի հետևանքով հրդեհ է բռնկվել Կիևի կենտրոնում գտնվող բարձրահարկ բնակելի շենքում, ուկրաինական էներգետիկ օբյեկտները՝ վնասվել։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հաղորդմամբ, 12 մարդ վիրավորվել է, քաղաքի արևելյան թաղամասերը զրկվել են էլեկտրաէներգիայի, հազարավոր մարդիկ՝ ջրի մատակարարումից։ Ավելի ուշ Էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ ռուսական հարձակումների հետևանքով հոսանքազրկվել են նաև Սումիի, Խարկովի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի և Զապորոժիեի բնակիչները։

«Քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքները... Ռուսաստանի հարվածների հիմնական թիրախն են ջեռուցման սեզոնից առաջ»,- հայտարարել է նախագահ Զելենսկին՝ կոչ անելով ընդարձակել միջազգային աջակցությունը։

«Միասին մենք կարող ենք պաշտպանել մարդկանց այս ահաբեկչությունից։ Անհրաժեշտ են վճռական գործողություններ՝ Միացյալ Նահանգներից, Եվրոպայից և G7-ից՝ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու և պատժամիջոցներ կիրառելու համար»,-ասել է նա։

Արդեն երեք տարուց ավելի շարունակվող պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանը հերքում է Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումը՝ չնայած հակառակը հաստատող բազմաթիվ ապացույցներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG