Մատչելիության հղումներ

Զելենսկին հույս է հայտնել, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթն արագ կհաստատվի


Զելենսկին հույս է հայտնել, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների Եվրամիության 19-րդ փաթեթն արագ կհաստատվի:

«Սպառնալիք է ստեղծվել Ռուսաստանի նավթային նավատորմի, էներգառեսուրսների առևտրի նկատմամբ։ Սպառնալիք բոլոր ռուսական սանկցիաներից խուսափելու սխեմաների դեմ, մասնավորապես՝ կրիպտոարժույթի միջոցով։ Շնորհակալություն Եվրոպային այս ճնշման համար», – ասել է Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։

Ուկրաինայի նախագահը երեկ պատմել է անցած շաբաթվա ռուսական հրթիռակոծությունների մասին․ մոտ 1500 անօդաչու թռչող սարքերով հարված, ավելի քան 1280 կառավարվող ավիառումբ և 50 տարբեր տեսակի հրթիռ։

Սեպտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովը համաձայնեցրել է 19-րդ պատժամիջոցների փաթեթը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր փաթեթը ներառում է նաև ռուսական հեղուկ գազի ներմուծման արգելք։

XS
SM
MD
LG