Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեն արդեն 7-րդ տարի շարունակ կազմակերպում է հաշմանդամային սպորտի հանրապետական փառատոն, որի մասնակիցները տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող 18 տարեկանից բարձր մարդիկ են։
Այս տարվա փառատոնը մեկնարկել է հունիսի 22-ին: Մասնակիցում են 70 մարզիկներ հանրապետության տարբեր մարզերից։
Մարզիկներն իրենց ուժերը կչափեն 6 մարզաձեւերում` լող, ծանրամարտ, բազկամարտ, բասկետբոլ, շախմատ եւ թենիս։
Այս տարվա միջոցառման կազմակերպման համար պետությունը հատկացրել է 3 մլն դրամ։
Մարզականին զուգահեռ կիրականացվեն նաեւ մշակութային ծրագրեր, նախատեսվում է կազմակերպել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ։
Փառատոնի փակումը տեղի կունենա հունիսի 24-ին: