Համազգային պետական թատրոնը այն քչերից է, որ ոչ միայն ունի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր բեմադրող ռեժիսոր, բայցեւ համագործակցում է մի քանի այլ բեմադրիչների հետ` հիմնականում երիտասարդների: Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն էլ երիտասարդ է, կարծում է, որ իրենց շուրջ «կարողացել են համախմբել շնորհքով երիտասարդների»:
Համազգային թատրոնի նորարար ծրագրերից են ներկայացումները բանակում. կամավոր սկզբունքով թատերախումբը շրջում է տարբեր զորամասերում ու փորձում զինծառայողների մոտ հետաքրքրություն առաջացնել թատրոնի նկատմամբ:
2011-ի համար Համազգային թատրոնը երկու պրեմիերա է նախատեսել:
2011-ի համար Համազգային թատրոնը երկու պրեմիերա է նախատեսել: