Հանդեսը բացվում է Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքների մասին վերջին հաղորդագրություններով, խոսվում է համաշխարհային տնտեսության վրա աղետի հնարավոր ազդեցությունների, միջուկային անվտանգության խնդիրների մասին:
Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած «Ռուս-ադրբեջանական համագործակության խնդիներն ու հեռանկարները» քննարկման մասին է պատմում հանդեսի երկրորդ հատվածը` ներկայացնելով ռուսաստանցի եւ ադրբեջանցի փորձագետների կարծիքները:
«Մոլորակ»-ը անդրադառնում է նաեւ Ադրբեջանի ներքաղաքական վերջին զարգացումներին: