Մարտի 17-19-ը ԵԱՀԿ գործող նախագահի` Հայաստան կատարած այցի կապակցությամբ` Արցախի մի խումբ երիտասարդներ պիկետներ են անցկացնում` պահանջելով «Ղարաբաղի հետ կապված հարցերը քննարկել հենց Ղարաբաղում»:
Իրենց համարելով «Արցախի նոր սերունդ»` երիտասարդները նախ նամակ են հղել ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվիայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսին, ապա որոշել են պիկետներ անցկացնել Երեւանում` վերջինիս այցի ընթացքում:
Արցախից ժամանած երիտասարդներին հաջողվել է զրուցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, ով խոստացել է ԵԱՀԿ նախագահին փոխանցել նրանց մտահոգություններն ու առաջարկները:
Արցախից ժամանած երիտասարդներին հաջողվել է զրուցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, ով խոստացել է ԵԱՀԿ նախագահին փոխանցել նրանց մտահոգություններն ու առաջարկները: