Երեւանի կենտրոնում բնակիչները պայքարում են «անօրինական կառուցապատման դեմ»

Նախկին մանկապարտեզի տարածքում բնապահպան ակտիվիստների իրականացրած մեկ այլ ակցիա, փետրվար 2011

Նալբանդյան 106 հասցեում` նախկին մանկապարտեզի տարածքում, կայացավ «Առանց ծառերի` քաղաքը ապագա չունի» խորագրով քաղաքացիական ակցիա` ի պաշտպանություն ներկայիս շինհրապարակի տարածքում մնացած տասնյակ ծառերի:
Բնակիչներին հասած տեղեկություններով` քանդված մանկապարտեզի տեղում կառուցվելու են երկու բարձրահարկ շենքեր: Բակում արդեն ապամոնտաժվել է մի քանի ավտոտնակ, դրանցից մեկի նախկին տիրոջ խոսքով` փոխհատուցում եղել է, սակայն իրեն այլընտրանք չեն թողել:

Հարակից շենքերի շուրջ 150 բնակիչների ստորագրություններով դիմումն ուղարկվել է երկրի նախագահին, վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին: Արձագանք ստացվել է քաղաքապետարանից, որտեղ, ըստ նախաձեռնության երիտասարդ ակտիվիստ Գրիգորի, նշված է, թե «նախագծային փաստաթղթերը դեռեւս համաձայնեցված չեն»:

Your browser doesn’t support HTML5

«Առանց ծառերի` քաղաքը ապագա չունի»