«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Մոլորակի ավելի քան 50 պետությունների ղեկավարներ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում գումարել են Միջուկային անվտանգության գագաթնաժողով, որին մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Սեուլում հանդիպել են Թուրքիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները. նրանք քննարկել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունները:

Ռուսաստանցի փորձագետները կանխատեսում են, որ երկրի նախագահ Դմիտրի Մեդվեւդեւը ընդհանրապես հեռացող քաղաքական գործիչ է եւ շուտով կարող է չքանալ Ռուսաստանի գործադիր իշխանության բարձրագույն գրասենյակներից: Փորձագետները կարծում են, որ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ազատվել նրանից:

Your browser doesn’t support HTML5

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը