Ապարանցի դպրոցականները պայքարում են կառավարության որոշման դեմ

Your browser doesn’t support HTML5

Ապարանի ֆիզմաթ թեքումով դպրոցի տասնյակ աշակերտներ, շրջանավարտներ ու ծնողներ դասերը թողել ու ՀՀ նախագահի նստավայր էին եկել՝ բողոքելու կառավարության որոշման դեմ, որով դպրոցը միավորվել է քաղաքի միակ ավագ դպրոցին: Ապարանցիները կարծում են, որ դրանով ոչնչացվում է կրթական լավ ավանդույթներ ունեցող դպրոցը, իսկ աշակերտները զրկվում են կրթության այլընտրանքի հնարավորությունից: