Խոտի դեզի գործով բոլոր մեղադրյալները հերքում են մեղադրանքը
Your browser doesn’t support HTML5
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հարցաքննեց խոտի դեզի գործով բոլոր մեղադրյալներին: Խուլիգանության ու ուրիշի գույքը վնասելու մեջ մեղադրվող չորս երիտասարդներն էլ միաբերան պնդում են՝ մեղադրանքը շինծու է ծայրից ծայր, խոտ այրելու մասին առաջին անգամ ոստիկաններից են իմացել: