Հայ զինվորականներին չեն թույլատրել մեկնել Բաքու

Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են ընդունել Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը, որը Ադրբեջանի մայրաքաղաքում պետք է մասնակցեր ԱՊՀ երկրների Զինված ուժերի Գլխավոր շտաբերի պետերի հանձնաժողովի նիստին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, հայ զինվորականները արդեն իսկ Մոսկվայում էին, երբ հայտնի է դարձել, որ «հյուրընկալող կողմը չի հաստատել հայկական պատվիրակությանն ընդունելու իր պատրաստակամությունն ու հետաքրքրությունը»: