Միացյալ Նահանգների սենատոր Մարկո Ռուբիոն ակնկալում է, որ Սենատը կընդունի իր օրինագիծը, որով առաջարկվում է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան դիմացի փողոցն անվանակոչել երկու տարի առաջ սպանված ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի անունով:
«Սա կարևոր է՝ ընդգծելու համար, որ մարդը կյանքից զրկվեց Պուտինի կառավարությանը ընդդիմախոսելու համար», - «Ազատությանը» փոխանցել է Ռուբիոն՝ ավելացնելով, թե սա հիշեցում կլինի բոլորին, որ Ռուսաստանի նախագահը «մարդասպան է, հանցագործ»: