Ասադ․ ՅՈւՆԵՍԿՕ-ն պետք է մասնակցի Պալմիրայի վերականգնմանը

Սիրիա - Պալմիրայի պատմաճարտարապետական համալիրը, մարտ, 2017թ․

ՅՈւՆԵՍԿՕ-ն պետք է մասնակցի հնագույն Պալմիրա քաղաքի վերականգնմանը, որը վայրագաբար վնասել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը՝ ընդգծելով, որ Պալմիրան միջազգային ժառանգություն է, և ամբողջ աշխարհը պետք է անհանգստանա նրա ճակատագրով: