Այսօր Բրյուսելում տեղի կունենա Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի դեսպանների այս տարվա առաջին հանդիպումը, որին արդեն վաղը կհաջորդի Հյուսիսատլանտյան դաշինքի արտգործնախարարների հանդիպումը:
Ռուսաստան - ՆԱՏՕ հանդիպման օրակարգում հիմնական հարցերն են՝ Աֆղանստանի անվտանգությունը, Ուկրաինայի ճգնաժամը և Եվրոպայում ռազմական վտանգների նվազեցումը:
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ բարձրացվելու է նաև Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության հարցը: