Մահացել է բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն

Եվգենի Եվտուշենկո, 2014թ․

Ամերիկայում 84 տարեկանում մահացել է ռուսաստանցի հայտնի բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն:

Բանաստեղծին, համաձայն կտակի, կհուղարկավորեն Ռուսաստանում, Պերեդելկինո գյուղում՝ Բորիս Պաստեռնակի շիրիմի հարևանությամբ:

Պերեդելկինոյում բնակվել և ստեղծագործել են մեծ թվով անվանի գրողներ և գործում են նրանց տուն-թանգարանները: