Թրամփը Մերկելի և Մեյի հետ քննարկել է ամերիկյան հարվածները Սիրիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հեռախոսով քննարկել է ամերիկյան օդային հարվածները Սիրիայում:

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Մեյն ու Մերկելն իրենց աջակցությունն են հայտնել Միացյալ Նահանգներին: