Պուլիցերյան մրցանակ The New York Times-ին՝ Պուտինի մասին հոդվածների համար

ԱՄՆ - The New York Times-ի խմբագրակազմը ծափերով ողջունում է Պուլիցերյան մրցանակ ստանալու լուրը, Նյու Յորք, 10-ը ապրիլի, 2017թ․

The New York Times պարբերականը Պուլիցերյան մրցանակ է շահել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ հոդվածների համար:

«Ռուսաստանի մութ արվեստները» հոդվածաշարն անդրադարձել է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությանը: