Դաժան ծեծի ենթարկված սանկտպետերբուրգցի լրագրողը մահացել է

Նիկոլայ Անդրյուշչենկո

Սանկտ Պետերբուրգում երեկ մահացել է լրագրող, «Նովի Պետերբուրգ» թերթի համահիմնադիր Նիկոլայ Անդրյուշչենկոն, ով հայտնի էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատող հոդվածներով:

73-ամյա լրագրողը մոտ մեկուկես ամիս առաջ առաջ դաժան ծեծի ենթարկվելուց հետո այդպես էլ գիտակցության չի եկել:

Անդրյուշչենկոյի մահվան կապակցությամբ Թվիթերում իր հաղորդագրությունում ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն ընդգծել է, որ Ռուսաստանում լրագրողները շատ հաճախ հարձակումների, սպառնալիքների թիրախ են դառնում: