Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնին ազատ արձակվեց 25 օրվա վարչական կալանքից հետո:
Նա ձերբակալվել էր հունիսի 12-ին Մոսկվայում կոռուպցիայի դեմ բողոքի ակցիա կազմակերպելու մեղադրանքով:
Ընդդիմադիր գործչի ազատ արձակման նախօրեին նրա նախընտրական մի քանի շտաբներում իրավապահները «քննչական գործողություններ» են իրականացրել՝ առգրավելով տեխնիկա և քարոզչական նյութեր:
Նավալնիի աջակիցները պլանավորում են հուլիսի 8-ին և 9-ին ռուսաստանյան մի շարք քաղաքներում քարոզչական ակցիաներ իրականացնել: