Ադրբեջանում է Թուրքիայի ՌՕՈւ պատվիրակությունը

Թուրքական AH-1W Super Cobra ռազմական ուղղաթիռ Ադրբեջանի ռազմակայաններից մեկում, արխիվ

Բաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների միջև բանակցություններ, որոնց ընթացքում մտքեր են փոխանակվել ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ: Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ թուրք զինվորականները այցելել են Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերի զորամասեր: