14 պետություն մասնակցում է «Սան Խուան» սուզանավի որոնողական աշխատանքներին

«Սան Խուան» սուզանավը, արխիվ

14 պետություն՝ ներառյալ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և 1982 թվականին Արգենտինայի հետ մոտ երկուսուկես ամիս պատերազմած Մեծ Բրիտանիան մասնակցում են արգենտինական «Սան Խուան» սուզանավի որոնողական աշխատանքներին:

Արդեն 11-րդ օրն է, ինչ Արգենտինայի ռազմածովային ուժերը չեն կարողանում կապ հաստատել սուզանավի հետ, գտնել այն:

Հայտնի է, որ 44 հոգանոց անձնակազմ ունեցող սուզանավն անհետացել է պայթյունից հետո: Վերջին անգամ սուզանավը կապի մեջ է մտել նոյեմբերի 15-ին:

Որոնողական աշխատանքները ընթանում են Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում: