Իրանի կրթության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան կոչ է արել արգելել անգլերենի դասավանդումը տարրական դասարաններում:
Բարձրագույն կրթության խորհրդի ղեկավար Մեհդի Նավիդ-Ադհամը պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ անգլերենի դասավանդումը պետական ու մասնավոր կրթօջախների տարրական դասարաններում դեմ է Իրանի օրենքներին, և որ անգլերենի դասավանդումը պարարտ հող է ստեղծում Արևմուտքի «մշակութային ներխուժման» համար: