Նախարարների պաշտոնանկություն Լեհաստանում

Լեհաստանի ԱԳ արդեն նախկին նախարար Վիտոլդ Վաշչիկովսկի, արխիվ

Լեհաստանում երեքշաբթի օրը պաշտոնանկ են արվել մի շարք նախարարներ՝ այդ թվում արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, պաշտպանության նախարար Անտոնի Մաչարևիչը և շրջակա միջավայրի նախարար Յան Շիշկոն:

Կադրային այս փոփոխությունները հաջորդում են նախկին բանկիր և ֆինանսների նախարար Մատեուշ Մորավիեցկիի՝ վարչապետի պաշտոնում նշանակելուն:

Ինչպես նշում է Reuters լրատվական գործակալությունը, այս քայլերը ձեռնարկվել են Եվրոպական միության հետ հարաբերությունների բարելավման նպատակով, որը Վարշավային մեղադրում է օրենքի գերակայության սկզբունքները խախտելու մեջ՝ մասնավորապես երկրի դատական համակարգը քաղաքականացնելու համար: Եվրամիությունը պնդում է, որ դատական բարեփոխումները երկրում հակասում են ժողովրդավարության սկզբունքներին, ինչն էլ Բրյուսելի և Վարշավայի միջև լուրջ տարաձայնությունների պատճառ է դարձել: