Թրամփը վաղը կհանդիպի Նազարբաևի հետ՝ քննարկելու Աֆղանստանում տիրող իրավիճակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղը հյուրընկալելու է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգությանը, տնտեսական հարցերին ու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, երկու երկրների ղեկավարները, մասնավորապես, քննարկելու են Աֆղանստանում տիրող իրավիճակը:

Հաղորդվում է նաև, որ նրանք անդրադառնալու են Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցին ու Սիրիայի պատերազմին: