Հարավային Կորեայում նախկին նախագահը դատապարտվեց 24 տարվա ազատազրկման

Պակ Կին Հեն Հարավային Կորեայի նախագահի պաշտոնում, Սեուլ, նոյեմբեր, 2016թ․

Հարավային Կորեայում նախկին նախագահ Պակ Կին Հեն դատապարտվել է 24 տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու և կոռուպցիայի համար:

Դատարանը ապացուցված է համարել, որ նախկին նախագահը իր մերձավոր ընկերուհու հետ ապօրինի ճանապարհով ավելի քան 20 միլիոն դոլար է յուրացրել պետական միջոցներից:

Աղմկահարույց մեղադրանքներից հետո՝ անցած տարի, Պակը պաշտոնանկ էր արվել և զրկվել նախագահական անձեռնմխելիությունից:

Դատավճռի հրապարակումը հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ՝ առաջին անգամ երկրի պատմության մեջ: