Մեկնարկել է Հայաստանի չորրորդ նախագահի երդմնակալության արարողությունը

Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր են ժամանում նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության մասնակիցները, հյուրերը: Ներկա են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ Հայաստանից և այլ երկրներից, սփյուռքահայեր, հասարակական, քաղաքական գործիչներ և այլք:

«Ազատություն TV»-ին ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: