ԱՄՆ առաքելությունը Սիրիայում փոփոխության չի ենթարկվել․ Սպիտակ տուն

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերս, արխիվ

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ իր առաքելությունը Սիրիայում փոփոխության չի ենթարկվել, և նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ամերիկյան զորքերը Սիրիայից վերադարձնել որքան հնարավոր է շուտ: Այս մասին ասել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը:

Սանդերսն այս պարզաբանմամբ է հանդես եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին ապրիլի 14-ին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի հասցրած հրթիռային հարվածներից հետո: