Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարձակման է ենթարկվել երկրի հետախուզական ծառայության կենտրոնակայանը:
Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ երկու պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, այդ թվում՝ մի լրագրող, վիրավորվել են վեցը:
Պայթյուններից մեկն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը՝ մոտոցիկլետով մոտենալով շենքին:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել էր 60, վիրավորվել՝ 122 մարդ: