Թունիսում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակ է տարել տեղի իսլամիստական կուսակցությունը:
«Էնահդա» կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ իրենք ստացել են 5 տոկոսային կետով ավելի շատ ձայն, քան երկրի նախագահ Բեջի Կայիդ Էսեբսիի գլխավորած կուսակցությունը: Նախնական տվյալներով՝ իսլամիստները ստացել են քվեների մոտ 25 տոկոսը:
Թունիսում ընտրողների թիվը մոտ 5.3 միլիոն է, այս ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցողների գրեթե մեկ երրորդը:
Հավելենք, որ իսլամիստական «Էնահդա» և նախագահ Էսեբսիի «Նիդաա Թունես» կուսակցությունները հյուսիսաֆրիկյան այդ երկրում իշխող կոալիցիայի անդամներ են: