Անկարան ու Թբիլիսին քննարկել են երկկողմ հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ և քննարկել երկկողմ հարաբերությունները և համատեղ նախագծերը, այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրք և վրաց նախագահների միջև հեռախոսազրույցը տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի հաջորդ օրը: