Իտալիայի նոր վարչապետի առաջնահերթություններից է Ռուսաստանի հետ կապերի ամրապնդումը

Ջուզեպե Կոնտե, արխիվ

Իտալիայի նոր վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ իր կառավարության առաջանահերթություններն են լինելու ապօրինի ներգաղթի դադարեցումը և Ռուսաստանի հետ կապերի ամրապնդումը:

Ելույթ ունենալով խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում, Կոնտեն ասել է, որ ջանքեր է գործադրելու Ռուսաստանի ուղղությամբ «բացվելու համար», ինչը նաև ենթադրում է վերացնել Մոսկվայի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցները, որոնք, ըստ Իտալիայի վարչապետի, հարվածում են քաղաքացիական հասարակությանը:

Սենատը երեկ հաստատեց Ջուզեպե Կոնտեի կառավարության կազմը: Ստորին պալատում քվեարկությունը կկայանա այսօր: