Օկինավա կղզու մոտ ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել

Ամերիկյան F-15C ռազմական ինքնաթիռ, արխիվային լուսանկար

Ամերիկյան F-15C ռազմական ինքնաթիռ է կործանվել՝ Ճապոնիայի հարավային Օկինավա կղզու մոտ՝ ընկնելով Խաղաղ օվկիանոսը:

Հաղորդվում է, որ օդաչուն փրկվել է:

Ինքնաթիռի կործանման պատճառը ներկայում ուսումնասիրվում է: Օկինավա կղզում է գտնվում ամերիկյան օդուժի «Կադենա» ռազմակայանը:Օկինավայում են տեղակայված ամերիկյան մոտ 50 հազար զինվորներ:

Միացյալ Նահանգները ռազմական հենակետեր է հաստատել Ճապոնիայում Երկրորդ աշխարհամարտից հետո: