Քաբուլում երեք արտասահմանցիների են առևանգել և սպանել

Աֆղանստան - Քաբուլի փողոցներից մեկը, արխիվ

Քաբուլում անհայտ անձինք երեք արտասահմանցիների են առևանգել և սպանել, հայտնում են պաշտոնական աղբյուրները:

Զոհերը Հնդկաստանի, Մալայզիայի և Մակեդոնիայի քաղաքացիներ են, ովքեր Աֆղանստանում աշխատում էին որպես խոհարարներ:

Աֆղանստանի ոստիկանությունը սպանությունը որակել է ահաբեկչական հարձակում: Առայժմ, սակայն, որևէ խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:

Քաբուլը հայտնի է հանցավոր խմբավորումներով, որոնք զբաղվում են մարդկանց` հատկապես օտարերկրացիների առևանգումներով, որոնց ազատ են արձակում գումարի դիմաց: