Ուզբեկստանում հեռուստաընկերություններին արգելվել է եթերում հիշատակել երկրի առաջին նախագահ Քարիմովի անունը

Իսլամ Քարիմովի ելույթը ուզեկական հեռուստատեսությամբ, արխիվ

Ուզբեկստանում հեռուստաընկերությունների աշխատակիցներին արգելել են եթերում հիշատակել երկրի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի անունը։ Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը:

Տեղական հեռուստաընկերություններից մեկի խմբագրին կարգադրել են «քիչ հիշեցնել» 2016 թվականին մահացած նախագահի մասին, փոխարենը շատ խոսել գործող նախագահ Շավքաթ Միրզիյաևից:

Լրագրողների խոսքով՝ արգելքը վերաբերում է նաև առաջին նախագահի լուսանկարները և արձանները ցուցադրելուն:

«Ղեկավարությունը մեզ ասել է, որ եթե Քարիմովի անունը հնչի եթերում, ապա մենք կգլխատվենք»,- հեռուստաընկերություններից մեկի խոսքերն է մեջբերում աղբյուրը:

«Ազատության» ուզբեկական ծառայությունը հիշեցնում է, որ վերջին շրջանում Ուզբեկստանում սկսել են վերացնել Քարիմովի դիմանկարներն ու գրքերը:

Օգոստոսի 20-ին իրավապահները խուզարկություններ են անցկացրել հուշանվերների խանութներում և առգրավել նախկին նախագահի պատկերով հուշանվերները, իսկ դրանք վաճառողներին՝ տուգանել: