ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում է Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցում փոփոխության համար

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլի, արխիվ

Միացյալ Նահանգները մեղադրել է Ռուսաստանին ՄԱԿ-ի անկախ զեկույցում փոփոխության համար՝ Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների ենթադրյալ խախտումը քողարկելու նպատակով։

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիկի Հեյլին երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը պատժամիջոցների կատարմանը հետևող անկախ դիտորդների վրա ճնշում է գործադրել՝ փոփոխելու համար զեկույցը, որն անցած ամիս ներկայացվել է Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կոմիտեին:

Զեկույցում նշվում է, որ Փհենյանը չի դադարեցրել իր միջուկային ու հրթիռային ծրագրերը և խախտել է արտահանումների վրա ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցները: