«Կոմերսանտ»․ Հայաստանի նախագահը շաբաթասկզբին այցելել է Մոսկվա

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը այս շաբաթվա սկզբին այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ, հաղորդում է ռուսական «Կոմերսանտ»-ը` հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:

Ըստ թերթի զրուցակիցների, զրույցը պաշտոնական բնույթ չի կրել, կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանում ակնկալվող խորհրդարանական ընտրությունները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը, ում Երևանում մեղադրանքներ են առաջադրվել` սահմանադրական կարգը տապալելու համար: