Զուրաբիշվիլին Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորություն առայժմ չի տեսնում

Վրաստան - Սալոմե Զուրաբիշվիլին տոնում է հաղթանակը նախագահական ընտրություններում, 29-ը նոյեմբերի, 2018թ․

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին BBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորություն առայժմ չի տեսնում:

Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը «Արևմուտք է և Եվրոպա»: Նախկին դիվանագետի խոսքով, եթե Արևմուտքը՝ ի դեմս Եվրոպայի և Ամերիկայի, երկխոսություն սկսի Ռուսաստանի հետ, ապա Վրաստանը ետ չի մնա:

Նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի առաջին կին նախագահն է: