Իսրայելի խորհրդարանը վաղը պետք է ինքնալուծարվի

Իսրայելի խորհրդարանը, արխիվ

Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, վաղը կընդունի ինքնալուծարման որոշում:

Իսրայելում արտահերթ ընտրությունները ենթադրաբար տեղի կունենան 2019 թվականի ապրիլի 9-ին: Այդ դեպքում նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կգումարվի ապրիլի 30-ին:

Հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային 2019-ի նոյեմբերին:

Երեկ խորհրդարանը միաձայն հավանություն է տվել ինքնալուծարման որոշում ընդունելու առաջարկին: Դրա պատճառ են հանդիսացել տարաձայնությունները ուղղադավան հուդայականներին իսրայելական բանակ զորակոչելու օրինագծի շուրջ: