Պակիստանի ածխահանքում պայթյունի հետևանքով երեք աֆղանստանցի հանքափոր է զոհվել

Ածխահանք Պակիստանում, արխիվ

Պակիստանում Բալուջիստանի նահանգի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երեք աֆղանստանցի հանքափոր:

Արևմտյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Պակիստանի հանքերում աշխատողների անվտանգության ապահովման ցածր մակարդակի հետևանքով հաճախ են տեղի ունենում ողբերգական վթարներ:

Այս տարվա սեպտեմբերին Պակիստանի հյուսիսարևմտյան հանքերից մեկում փլուզման հետևանքով 9 հանքափոր է զոհվել: