Իտալական Ֆլորենցիա քաղաքի Ուֆֆիցի պատկերասրահը Գերմանիայից պահանջում է վերադարձնել հոլանդացի նկարիչ Յան վան Հեյսումի «Ծաղիկներով ծաղկամանը» նկարը, որը Երկրորդ աշխարհամարտի տարիներին գողացել էին նացիստները։
Սպասելով պատասխանի՝ թանգարանի ազգությամբ գերմանացի տնօրենը պատկերասրահում զետեղել է նատյուրմորտի սև ու սպիտակ կրկնօրինակը՝ «Գողացված է» գրությամբ:
18-րդ դարի գեղանկարչին անվանում էին «ծաղկային Ռաֆայել», իսկ նրա «Ծաղիկներով ծաղկամանը» 1984 թվականից Պիտի դղյակում պահվող հավաքածուի մաս էր կազմում: Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի հետ նկարը տարհանվել էր, սակայն նացիստական զորքի կողմից այն գողացվել և այժմ պահվում է գերմանական մի ընտանիքում։