Մագնիտոգորսկում ավարտվել են փրկարարական գործողությունները

Ռուսաստանի փրկարար ծառայությունը ավարտել է գործողությունները Մագնիտոգորսկում տեղի ունեցած բնակելի շենքի պայթյունի վայրում:

Գերատեսչության հայտարարության համաձայն, փլատակների տակ այլևս մարդ չկա: Զոհերի թիվը կազմում է 39:

Բազմաբնակարան շենքի փլուզումը տեղի էր ունեցել Ամանորի շեմին՝ դեկտեմբերի 31-ի վաղ առավոտյան, երբ բնակիչներից շատերը դեռ քնած էին: Ըստ նախնական վարկածի, ողբերգությունը տեղի էր ունեցել բնական գազի պայթյունի հետևանքով:

Ռուսաստանի քննչական կոմիտեն հերքել է ահաբեկչության վարկածը: Որոշ աղբյուրներ պնդում են, թե բնակարանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, մի տղամարդ էր վարձակալել, և որ այնտեղ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել:

Ըստ քննչական մարմնի, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել: