Բաքու կայցելի Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը

Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամադ Բաղերի, արխիվ

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը չորեքշաբթի օրը կժամանի Բաքու: Մոհամադ Բաղերիի գլխավորած պատվիրակությունը Ադրբեջան է այցելում այդ երկրի պաշտպանության նախարարի հրավերով:

«Թուրան» լրատվական գործակալությունը, վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում է, որ Իրանի բարձրաստիճան զինվորականներին կընդունեն Ադրբեջանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի խոսնակը: Կողմերը կքննարկեն ռազմական և պաշտպանական ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, կստորագրվի նաև այդ մասին երկկողմ հուշագիր: