Ռոնալդուն 19 միլիոն եվրո տուգանք կվճարի

Կրիշտիանու Ռոնալդուն, արխիվ:

Պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն կվճարի 19 միլիոն եվրոյի տուգանք և կդատապարտվի 23 ամսվա պայմանական ազատազրկման:

Այդ որոշմամբ լուծվել է Իսպանիայում հարկերից խուսափելու մեղադրանքով Ռոնալդուի նկատմամբ հարուցված դատական գործը:

Ռոնալդուն 2009-18 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում: Այսօր նա խաղում է Տուրինի «Յուվենտուսում»: