Երեկ Մոսկվայում 83 տարեկանում վախճանվել է խորհրդային և ռուսաստանյան թատրոնի և կինոյի սիրված դերասան Սերգեյ Յուրսկին:
Արվեստագետի ազգականների փոխանցմամբ, Յուրսկին վերջին ժամանակաշրջանում ծանր հիվանդ էր:
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Յուրսկին սկսել է դերասանի կարիերան 1960-ականներին, նկարահանվել է ավելի քան չորս տասնյակ ֆիլմերում, իսկ 1978 թվականից աշխատել է Մոսսովետի անվան թատրոնում:
Խորհրդային տարիներին նա համաժողովրդական ճանաչում է ստացել «Շկիդ հանրապետությունը» և «Ոսկե հորթը» ֆիլմերից հետո:
Կինոսիրողները նաև գնահատել են նրա աշխատանքը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» և «Սերն ու աղավնիները» ֆիլմերում:
Սերգեյ Յուրսկին նաև բեմադրել է մի շարք ներկայացումներ և հեղինակել է գրքեր թատրոնի և կինոյի մասին: