Մյուլերը 19-24 տարվա ազատազրկում է պահանջում Մանաֆորտի համար

Փոլ Մանաֆորտ, արխիվ

Ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը հետաքննող ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը 19-24 տարվա ազատազրկում է պահանջում նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար, Ուկրաինայի նախագահի երկարամյա խորհրդական Փոլ Մանաֆորտի համար:

Մանաֆորտը մեղադրվում է խոշոր ֆինանսական մեքենայությունների մեջ: Հատուկ դատախազը պնդում է, որ նա խախտել է քննչական մարմինների հետ գործարքի պայմանները, որը կարող էր ապահովել ավելի մեղմ պատիժ:

Բացի ազատազրկումից՝ Մանաֆորտից պահանջում են վճարել շուրջ 55 միլիոն դոլար տուգանք: