Չեղարկվել են Superjet տեսակի օդանավերով տասնյակ չվերթներ

Superjet տեսակի ուղևորատար ինքնաթիռը, արխիվ:

«Աէրոֆլոտ» ռուսական ավիաընկերությունն այսօր չեղարկել է «Սուխոյ Սուպերջեթ» տեսակի օդանավերով տասնյակ թռիքչներ:

Մայիսի 5-ին Մոսկվա-Մուրմանսկ չվերթը կատարող «Սուխոյ Սուպերջեթ» ինքնաթիռն օդ բարձրանալուց մեկ ժամ անց վերադարձել է Շերեմետևո օդակայան և վթարային վայրէջքի ընթացքում հրդեհվել է:

Վթարի հետևանքով զոհվել է 41 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Քննիչները դեռ չեն հայտնել վթարի ստույգ պատճառը:

«Աէրֆլոտը» չի մեկնաբանել Մոսկվայից Մինսկ, Դոնի Ռոստով, Սամարա, Նիժնի Նովգորոդ, Գյոտեբորգ (Շվեդիա) և այլ քաղաքներ նախատեսված չվերթների չեղարկումը:

Օրվա ընթացում չեղարկված չվերթներն իրականացվել են այլ տեսակի քաղաքացիական օդանավերով: