Թրամփը պատրաստվում է Շանահանին առաջադրել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահան, մայիս, 2019թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Պատրիկ Շանահանի թեկնածությունն առաջադրել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Boeing ընկերության նախկին ղեկավարը հունվարից ժամանակավորապես կատարում է պաշտպանության նախարարի պարտականությունները՝ Ջեյմս Մաթիսի պաշտոնանկությունից հետո:

Պենտագոնի այժմ նախկին ղեկավարը թողել է այդ պաշտոնը մի շարք հարցերում նախագահի հետ սկզբունքային տարաձայնությունների ֆոնին: Մաթիսը Թրամփի հետ համամիտ չէր, մասնավորապես, Սիրիայից ամերիկյան զորախումբը ետ կանչելու հարցում: