Ուկրաինայի Ռադան այսօր արտահերթ նիստ կանցկացնի

Ուկրաինա - Նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է Գերագույն ռադայի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ, Կիև, 21-ը մայիսի, 2019թ․

Ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունից երկու օր անց, Ուկրաինայի խորհրդարանը այսօր նախատեսում է արտահերթ նիստ անցկացնել:

Նիստը հրավիրել է Գերագույն ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբիյը՝ Զելենսկու խնդրանքով:

Երեկ Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռադայի լուծարման մասին և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել հուլիսի 21-ին:

Նախագահը հայտարարել է, որ Ռադայի արտահերթ նիստի ընթացքում կքննարկվեն ընտրական օրենսդրության փոփոխությունները: