Ավստրիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել երկրի կառավարությանը

Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատը այսօր անվստահություն է հայտնել կանցլեր Սեբաստիան Կուրցի կառավարությանը:

Կառավարության հրաժարականի օգտին քվեարկել են ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները և ծայրահեղ աջ «Ազատության կուսակցության» պատգամավորները:

Ավստրիայում կառավարական ճգնաժամը ծագեց Կուրցի կառավարական կրտսեր դաշնակիցների` «Ազատության կուսակցության» ղեկավար, փոխվարչապետ Հայնց-Քրիստիան Շտրախեյի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալից հետո:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ավստրիայում կկայանան սեպտեմբեր ամսին: